Ապրիլ 15, 2025
252 դիտում

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է ԵԱ-ի բրոնզի համար պայքարից


Լուսանկարը` UWW


Բրատիսլավայում ավարտվող Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է պայքարել բրոնզե մեդալի համար։

Ինչպես հայտնում է Հայասանի ըմբշամարտի ֆեդերացիան, Ալեքսանյանը նման որոշում է կայացրել վնասվածքի պատճառով։ Ավելի վաղ նա նաեւ Աշխարհի առաջնությունում է հրաժարվել 3-րդ տեղի համար գոտեմարտից։ 

 

Երեկ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով զիջել է բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին։

 

Քիչ անց մինչեւ 82 կգ քաշային կարգում 3-րդ տեղի համար պայքարելու է Սամվել Գրիգորյանը։ Նա սփոփիչ գոտեմարտում 4:3 հաշվով հաղթել է UWW-ի դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Իսլամ Ալիեւից։ Գրիգորյանը բրոնզի համար մրցելու է վրացի Գելա Բոլկվաձեի հետ։

 

Երեկ Կարեն Ասլանյանը (63) Եվրոպայի արծաթե մեդալակիր է դարձել, իսկ Մալխաս Ամոյանը (77) հռչակվել քառակի չեմպիոն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին