Ապրիլ 15, 2025
402 դիտում

Հայաստանի միակ ոսկին ԵԱ-ում. Մալխաս Ամոյանը քառակի չեմպիոն է


Լուսանկարը` UWW


Վերջին տարիներին Մալխաս Ամոյանը համարյա թե բոլոր մրցաշարերից վերադառնում է ոչ միայն մեդալներով, այլ չեմպիոնական տիտղոսով։

Հունահռոմեական ոճի ըմբիշն իր բարձր կարգն ու վարպետությունն ապացուցել է նաեւ Բրատիասլավայում ընթացող հունահռոմական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ 

 

Նա մինչեւ 77 կգ քաշային կարգի եզրափակչում մրցել է վրացի Ռամազ Զոիձեի հետ։ Թեեւ վրացին առաջին միավորն է վաստակել, բայց հաղթական հաշիվը պահել չի կարողացել։ Երկրորդ մրցափուլում Ամոյանը միանգամից նետվել է գրոհի եւ 2 միավոր վաստակել, ապա ավելացրել է եւս մեկը։ 

 

Աշխարհի չեմպիոնն ու Օլիմպիական բրոնզե մեդալակիրը հաղթել է 3:1 հաշվով եւ 4-րդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն հռչակվել։

 

Քիչ առաջ Կարեն Ասլանյանը (77 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) զիջել բրոնզե մեդալի համար պայքարում։ 

 

Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) էլ վաղը գոտեմարտելու է 3-րդ տեղի համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին