Կարեն Ասլանյանն առաջին անգամ դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 63 կգ քաշային կարգի որոշիչ գոտեմարտում նա մրցել է թուրք Քերեմ Քամալի հետ։ Մրցակիցը շատ վստահ է մեկնարկել ու առաջին մրցափուլում առաջ անցել 7:1 հաշվով։
Երկրորդում Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Ասլանյանն ընդամենը 1 միավոր է վաստակել ու չի կարողցել հաղթանակի հասնել՝ բավարարվելով 2-րդ հորիզոնականով։
Այսօր ավելի վաղ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) զիջել է կիսաեզրափակչում եւ վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Բրոնզե մեդալի համար պայքարում էլ պարտություն է կրել Մանվել Խաչատրյանը (55 կգ)։
Րոպեներ անց Մալխաս Ամոյանը (77 կգ) փորձելու է Եվրոպայի քառակի չեմպիոն հռչակվել վրացի Ռամազ Զոիձեի դեմ եզրափակչում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: