Ապրիլ 15, 2025
522 դիտում

Արթուր Ալեքսանյանը եւ Սամվել Գրիգորյանն այսօր ԵԱ-ում կպայքարեն բրոնզե մեդալների համար


Լուսանկարը` UWW


Այսօր Բրատիսլավայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարելու է Արթուր Ալեքսանյանը։

Եվրոպայի 7-ակի չեմպիոնի մրցակցի անունը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտից հետո։

 

Երեք պայքարի դուրս եկած ու պատություն կրած հայ ըմբիշներից սփոփիչ պայքարին կմասնակցի Սամվել Գրիգորյանը (82 կգ), նա կմրցի UWW-ի դրոշի տակ հանդես եկող ռուսաստանցի Իսլամ Ալիեւի հետ։ 

 

Երեկ Կարեն Ասլանյանը (63) Եվրոպայի արծաթե մեդալակիր է դարձել, իսկ Մալխաս Ամոյանը (77) հռչակվել քառակի չեմպիոն։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին