Ապրիլ 15, 2025
378 դիտում

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար


Լուսանկարը` UWW


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այօր մեկնարկած 5 ըմբիշներից պայքարը շարունակել է միայն Արթուր Ալեքսանյանը։

Նա կիսաեզրափակչում հանդիպել է բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ։ Առաջին մրցափուլում 1:0 հաշվով առաջ է անցել բուլղարացին, երկրորդում Ալեքսանյանը կարողացել է հավասարեցրել է հաշիվը, սակայն ավելին անել չի ստացվել։ Գոտեմարտն ավարտվել է Միլովի 2:1 հաշվով հաղթանակով, եւ Ալեքսանյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

 

Եվրոպայի 7-ակի, Աշխարհի քառակի եւ Օլիմպիական չեմպիոնը մեկնարկել է 1/8 եզրափակչից եւ 2 հաղթանակ տարել։ 

 

Քիչ անց Մանվել Խաչատրյանը (55 կգ) փորձելու է երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալակիր դառնալ ու մրցելու է վրացի Վախթանգ Լոլուայի հետ։ 

 

Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանն (63 կգ) եզրափակչում  պայքարելու է 2022-ի Եվրոպայի չեմպիոն թուրք Քերեմ Քամալի հետ, իսկ Եվրոպայի եռակի, Աշխարհի չեմպիոն ու Օլիմպիական բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ) ոսկու համար գոտեմարտելու է վրացի Ռամազ Զոիձեի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին