Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր եզրափակչում 2 հունահռոմեական ոճի ըմբիշ ենք ունենալու։
Նախ առաջին անգամ չեմպիոնի կոչման համար պայքարելու է Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 կգ)։ Նրա մրցակին է լինելու 2022-ի Եվրոպայի չեմպիոն թուրք Քերեմ Քամալը։
Ապա իր 4-րդ չեմպիոնական տիտղոսն է փորձելու նվաճել Աշխարհի հաղթող եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ)։ Նրան եզրափակչում բաժին է ընկել վրացի Ռամազ Զոիձեն։
Մանվել Խաչատրյանն (55 կգ) երկրորդ տարին շարունակ գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար, նա հանդիպելու է վրացի Վախթանգ Լոլուայի հետ։ Իսկ Կարեն Խաչատրյանը (87 կգ) սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովի հետ, որին հաղթելու դեպքում կմցրի բրոնզի համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: