Մայիս 01, 2025
492 դիտում

Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնի եւս 5 հայ ըմբիշ


Լուսանկարը` UWW


Բրատիսլավայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնելու Հայաստանի հավաքականի եւս 5 ներկայացուցիչներ։

Կարապետ Մանվելյանն (60 կգ) որակավորման փուլում մրցելու է լեհ Օլիվիեր Տոմաշ  Սկրժիպչակու հետ, Սլավիկ Գալստյանը (67 կգ) նույն փուլում հանդիպելու է ուկրաինացի Ալեքսանդր Գրուշինին, իսկ Շանթ Խաչատրյանը (72 կգ)՝ Պարվիզ Նասիբովին (Ուկրաինա)։

 

Սամվել Գրիգորյանին (82 կգ) 1/8 եզրափակչում բաժին է ընկել ադրբեջանցի Գուրբան Գուրբանովը, իսկ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (97 կգ)՝ էստոնացի Ռիչարդ Կառելսոնը։

 

Այսօր Կարեն Ասլանյանն (63 կգ) ու Մալխաս Ամոյանը  (77 կգ) գոտեմարտելու են ԵԱ-ի եզրափակչում, իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) եւ Կարեն Խաչատրյանը (87 կգ)` բրոնզե մեդալների համար։ Վերջինս նախ պետք է հաղթի սփոփիչ գոտեմարտում, որպեսզի կարողանա 3-րդ տեղի համար մրցել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին