Ապրիլ 15, 2025
292 դիտում

Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ ԵԱ-ի եզրափակչում է ու կմրցի իր 4-րդ ոսկու համար


Լուսանկարը` UWW


Եվրոպայի եռակի ու Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանն իր հերթական եզրափակչում է։

Նա Բրատիսլավայում այսօր մեկնարկած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հանդիպել է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ։ 

 

Գոտեմարտը բավական լարված է ստացվել, բայց Ամոյանն իրեն հատուկ վստահությամբ է գործել ու առաջին մրցափուլում առաջ անցել 5:0 հաշվով։ 

 

Երկրորդում Մնացականյանը 1 միավոր է վաստակել, բայց պարտերում Ամոյանը 2 անգամ շատ լավ պաշտպանվել է, եւ հաշիվը մնացել է անփոփոխ։ Հայ ըմբիշը հաղթել է 5:1 հաշվով ու 5-րդ տարին անընդմեջ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ 

 

Վերջին 3 տարիների Եվրոպայի չեմպիոնն ու 2021-ի արծաթե մեդալակիրն առաջնությունում մեկնարկել է 1/8 եզրափակչից եւ մինչ այդ 2 հաղթանակ գրանցել։ Նա 9:0 հաշվով ուժեղ է եղել Մատեուշ Բերնատեկից (Լեհաստան), ապա 7:2 հաշվով՝ մոլդովացի Ալեքսանդրու Սոլովեյից։

 

Մանվել Խաչատրյանը (55 կգ) վաղը կմրցի բրոնզե մեդալի համար, իսկ Կարեն Ասլանյանն (63 կգ) առաջին անգամ դուրս է եկել ԵԱ-ի եզրափակիչ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին