Ապրիլ 15, 2025
396 դիտում

Կարեն Ասլանյանն 1-ին անգամ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ


Լուսանկարը` UWW


Փորձառու Կարեն Ասլանյանը թեեւ երկար տարիներ է հանդես է գալիս հունահռոմեական ոճում, սակայն առաջին անգամ է դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիրը Բրատիսլավայում ընթացող առաջնության 1/2 եզրափակչում մրցել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկի հետ։

 

Ասլանյանը վստահ է մեկնարկել ու նախ 1 միավոր վաստակել, ապա մեծացրել է ճնշումն ու հիանալի գործել պարտերում՝ առաջ անցնելով 8:0 հաշվով։ Ասլանյանը ժամանակից շուտ գերազանց հաղթանակ է գրանցել ու առաջին անգամ կպայքարի ոսկե մեդալի համար։ 

 

Իր մեկնարկային գոտեմարտում հունահռոմեական ոճի ըմբիշը 9:0 հաշվով ու-եղ էր եղել լեհ Մարիբեկ Սալիմովից։ 

 

Մանվել Խաչատրյանը (55 կգ) վաղը կմրցի բրոնզե մեդալի համար, իսկ Մալխաս Ամոյանը (77 կգ) քիչ հետո կհանդիպի Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին