Բրատիսլավայում այսօր մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը բավական հաջող է դասավորվել Հայաստանի հավաքականի համար։
3 մարզիկներ՝ Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ) եւ Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ։
2024-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Խաչատրյանը քառորդ եզրափակչում 9:0 հաշվով ուժեղ է եղել թուրք Էմրե Մուլտուից եւ պայքարը շարունակել կիսաեզրափակչում։
Այդ փուլում նա հանդիպել է ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիի հետ ու զիջել 1:5 հաշվով։ Ըմբիշը 2-րդ տարին անընդմեջ կպայքարի բրոնզե մեդալի համար։
Քիչ անց Կարեն Ասլանյանը (63 կգ) մրցելու է լեհ Մարիբեկ Սալիմովի հետ, իսկ Մալխաս Ամոյանի (77 կգ) մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: