Ապրիլ 15, 2025
427 դիտում

Դիտարժան եւ ակտիվ գոտեմարտ․Արսեն Հարությունյանի համար այս ԵԱ-ն արծաթե ստացվեց


Լուսանկարը` UWW


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից կվերադառնա երեք մեդալով։

Բրատիսլավայում ընթացող առաջնությունում քիչ առաջ հայտնի դարձավ մինչեւ 61 կգ քաշային կարգի չեմպիոնի անունը։ Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի մրցակիցն Աշխարհի եւ Օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուեւն (UWW) էր։

 

Առաջին իսկ վայրկյաններից Ուգուեւը նետվեց գրոհի ու իրեն հատուկ հանգստությամբ սկսեց ավելացնել ճնշումը։ Հարությունյանը կարողանում էր պաշտպանվել։ Ամեն դեպքում, մրցակիցը կարողացավ միավորներ վաստակել ու առաջին մրցափուլից հետո հաղթել 3։1 հաշվով։

 

Ուժերին մինչեւ վերջ հավատացող Հարությունյանը երկրորդում ամենեւին էլ չհանձնվեց ու շատ գեղեցիկ հնարքով հանկարծակիի բերեց հակառակորդին ու առաջ անցավ 5։3 հաշվով։ Անսահման լարված ընթացան վերջին վայրկյանները, երբ Ուգուեւը հաշիվը դարձրեց 5։5։ UWW–ի դրոշի ներքո հանդես եկող ըմբիշն ավելի լավ օգտագործեց իր հնարավորությունները եւ հաղթեց 7։5 հաշվով։

 

Հաբեթնակ Կուրղինյանի թիմից երեկ ԵԱ–ի արծաթե ու բրոնզե մեդալակիրներ են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Վազգեն Թեւանյանը (65 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին