Ապրիլ 15, 2025
342 դիտում

Արսեն Հարությունյանի մրցակիցը ԵԱ-ի եզրափակչում ՕԽ-ի չեմպիոն Ուգուեւն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Բրատիսլավայում հայտնի կդառնան Եվրոպայի առաջնության ազատ ոճայինների բոլոր մրցանակակիրները։

Հայաստանի հավաքականից եզրափակիչ դուրս է եկել Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը։ Մինչեւ 57 կգ քաշային կարգում Հարությունյանի մրցակիցը լինելու է Աշխարհի եւ Օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուեւը (UWW):

Երեկ Հաբեթնակ Կուրղինյանի թիմից ԵԱ-ի արծաթե մեդալակիր էր դարձել Արման Անդրեասյանը (70 կգ), իսկ Վազգեն Թեւանյանը (65 կգ) նվաճել էր բրոնզ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին