Ապրիլ 15, 2025
302 դիտում

Արսեն Հարությունյանը ԵԱ-ի եզրափակչում է


Լուսանկարը` UWW


Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում քիչ առաջ ելույթ ունցավ գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61կգ):

Կիսաեզրափակչում նրա մրցակիցն Աշխարհի նախկին չեմպիոն Զելիմխան Աբակարովն (Ալբանիա) էր։ Ըմբիշները միմյանց հանդիպել էին նաեւ 2023–ի ԵԱ–ի եզրափակչում, այն անգամ հաղթել էր Հարությունյանը եւ հռչակվել չեմպիոն։

 

Այս անգամ եւս հայ ըմբիշն իր բարձրության վրա էր։ Ակտիվ ու գեղեցիկ պայքարում անցած հանդիպումը նա կարողացավ իր օգտին ավարտել՝ մրցակցին տալով ընդամենը 2 միավոր։ Փոխարենը նա վաստակեց 4–ը եւ դուրս եկավ եզրափակիչ, որը կայանալու է վաղը։

 

Այսօր ավելի ուշ բրոնզե մեդալի համար պայքարելու է Վազգեն Թեւանյանը, իսկ Արման Անդրեասյանը հանդես կգա եզրափակչում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին