Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում քիչ առաջ նվաճեց առաջին մեդալը։
Մինչեւ 65 կգ քաշային կարգում 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը երրորդ տեղի համար պայքարում ուժերը չափելու էր Գոգա Օթինաշվիլու (Վրաստան) հետ։
Վրացի ըմբիշը, սակայն, հրաժարվել էր գոտեմարտից, ինչի արդյունքում մրցավարները հաղթանակը շնորհեցին Թեւանյանին։
Բրատիսլավայում ընթացող առաջնության եզրափակչում քիչ անց ելույթ կունենա Արման Անդրեասյանը։ Իսկ ահա Արսեն Հարությունյանը ԵԱ–ի եզրափակչում հանդես կգա վաղը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: