Ապրիլ 15, 2025
222 դիտում

Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը բավարարվեց արծաթով


Լուսանկարը` UWW


Մեկ երեկոյի ընթացքում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց երկու մեդալ։

Հաբեթնակ Կուրղինյանի սաներից եզրափակիչ անցել էր Արման Անդրեասյանը։ Նա մինչեւ 70 կգ քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոնն էր, իսկ մրցակիցը 2019-ի Աշխարհի չեմպիոն Դավիթ Բաեւն էր։

 

Առաջին մրցափուլում ըմբիշներն ուսումնասիրում էին միմյանց եւ գրեթե հավասար պայքար էր ընթանում։ Չնայած Բաեւն ավելի ակտիվ տեսք ուներ, իսկ Անդրեասյանը պասիվ լինելու համար միավոր կորցրեց։

 

Երկրորդը եւս UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Բաեւը սկսեց հաջողությամբ եւ հաշիվը դարձրեց 4։0։ Անդրեասյանն անընդհատ պայքարում էր ու փորձում հետ բերել կորցրածը, սակայն նա միայն մեկ միավոր կարողացավ վաստակել ու զիջեց 1։4 հաշվով։ Հայ ըմբիշը դարձավ Եվրոպայի արծաթե մեդալակիր։

 

Քիչ առաջ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր էր դարձել Վազգեն Թեւանյանը (65 կգ), իսկ Արսեն Հարությունյանը (61 կգ) վաղը կպայքարի չեմպիոնության համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին