Ապրիլ 15, 2025
210 դիտում

ԵԱ-ում այսօր մեկնարկային գոտեմարտեր կանցկացնի երկու հայ ըմբիշ


Լուսանկարը` United World Wrestling


Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս կգան եւս երկու հայ ըմբիշ։

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) հանդիպելու է Ստիլյան Իլիեւի (Բուլղարիա) հետ, իսկ Նարեկ Հարությունյանի (74 կգ) մրցակիցը Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրմագոմեդովն է։

Այսօր Եվրոպայի չեմպիոնության համար կպայքարի Արման Անդրեասյանը (70 կգ)։ Նա կփորձի երկրորդ տարին անընդմեջ նվաճել ոսկե մեդալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին