Ապրիլ 15, 2025
368 դիտում

Արման Անդրեասյանը 2-րդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության եզրափակչում է


Լուսանկարը` UWW


Այսօր Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս եկած 5 հայ ազատ ոճի ըմբիշներից եզրափակիչ է դուրս եկել մեկը:

Նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) կիսաեզրափակչում հանդիպել է վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ: 2024 թ. Եվրոպայի առաջնության եզրափակչում Անդրեասյանը հենց նրան է հաղթել:

 

Ըմբիշների պայքարում այս անգամ էլ է ուժեղ եղել հայ ըմբիշը։ Առաջին մրցափուլում նա 2:1 հաշվով է առավելություն ունեցել, ապա մեծացրել է ճնշումը նաեւ երկրորդում ու Կեմերտելիձեին գերազանցել 3:1 հաշվով։ Անդրեասյանը երկրորդն տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության եզրափակչում է ու նորից կպայքարի ոսկու համար։ 

 

Ավելի վաղ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) եւ Գուրգեն Սիմոնյանը զիջել են մրցակիցներին:

 

Թեւանյանը կիսաեզրափակչում պարտվել է ռուս Իբրահիմ Իբրահիմովին, որը հասել է եզրափակիչ ու հայ ըմբիշին հնարավորություն տվել պայքարել բրոնզե մեդալի համար։ Նա ու Մանվել Խնձրցյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն ու հաղթելու դեպքում կմրցեն 3-րդ տեղի համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին