Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը հունվարի 24-ից Ծաղկաձորում առաջին հավաքը կանցկացնի ու կսկսի պատրաստվել 2025-ի կարեւոր մրցումներին:
Մինչեւ փետրվարի 6-ը մարզումներին կմասնակցեն 30 ըմբիշներ, որոնք կաշխատեն ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը բարելավելու ուղղությամբ: Այնուհետև հավաքը կշարունակվի Օլիմպավանում:
Փետրվարի 26-ին ազատ ոճայինները միջազգային մրցաշարի կմասնակցեն Տիրանայում, այնտեղ Հայաստանը 7-8 ներկայացուցիչներ կունենա, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Դրան հաջորդող կարեւոր մրցաշարը կլինի Բրատիսլավայում ապրիլի 7-13-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: