Փետրվար 05, 2025
91 դիտում

«Սլովան»-ը դուրս է եկել Սլովակիայի գավաթի քառորդ եզրափակիչ


Լուսանկարը` ŠK Slovan Bratislava


Բրատիսլավայի «Սլովան»-ը հաղթահարել է Սլովակիայի գավաթի 1/8 եզրափակչ փուլը։

Տիգրան Բարսեղյանի թիմը հանդիպել է «Տրենչին»-ին ու երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։ «Սլովան»-ին հաղթանակ են բերել Մարկո Տուիչի դուբլը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Նինո Մարչելին։

Խաղից հետո «Սլովան»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսն ասել է, որ ուրախ է գավաթի 1/4 եզրափակչում հայտնվելու կապակցությամբ․ «Լավ հանդիպում ստացվեց։ Ուրախ եմ, որ տղաները կատարեցին առաջադրանքն ու հաղթանակ տոնեցին։ Կփորձենք նույն ձեւով շարունակել նաեւ հետագայում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին