Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 2025 թվականի մեկնարկը կազդարարի հունվարի 15-ին ծաղկաձորյան հավաքով:
Արմեն Բաբալարյաի գլխավորությամբ տարվա կարեւոր մրցումներին նախապատրաստվելու համար հրավիրվել են 35 ըմբիշներ: Հավաքին կմասնակցեն նաեւ երիտասարդները, իսկ մի քանի օր անց կմիանան Լեհաստանի ու Սլովակիայի հավաքականները, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Երկշաբաթյա մարզումներից հետո թիմը պարապմունքները կշարունակի Օլիմպավանում:
Մարտի սկզբին, ամենայն հավանականությամբ, ստուգողական գոտեմարտեր կանցկացվեն եւ լավագույնները կմասնակցեն 7-12-ը Սլովակիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Նույն ժամանակահատվածում էլ Ալբանիայում կանցկացվի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: