Հայաստանի ազատ ոճի առաջնության մասնակիցները նախորդ տարիների համեմատ ավելացել են։
«Միկա» մարզադահլիճում ավարտված առաջնությունում հանդես են եկել 100-ից ավել ըմբիշներ։ Թիվը, ինչպես նաեւ ծավալված պայքարը, դուր են եկել հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանին։
«Իմ սպասելիքներն արդարացան եւ լավ առաջնություն ընթացավ։ Բոլոր առաջատար մարզիկները մասնակցել են, իսկ նրանց դեմ խոստումնալից երիտասարդներ հանդես եկան, ինչն ուրախալի է։ 70 կգ-ի եզրափակչում Վլադիմիր Ազարյանը շատ լավ հանդիպում անցկացրեց, մինչ այդ էլ բարձրակարգ գոտեմարտեր ունեցավ։ Հեռանկարային ու հուսադրող մարզիկ է։ Նոր տղաներ կան, որ առաջատարների հետ արդեն կարող են մրցակցել, ինչը շատ լավ է»,-ասել է Կուրղինյանը։
Ազատ ոճի հավաքականը հունվարից Ծաղկաձորում սկսելու է պատրաստվել 2025-ի մրցաշարերին։
Հայաստանի չեմպիոնները հետեւյալ ըմբիշներն են՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: