Դեկտեմբեր 26, 2024
300 դիտում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության մասնակիցների թիվն ավելացել է


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը։

Նախորդ տարիների համեմատ մասնակից ըմբիշների թիվն ավելացել էր։ Առաջնությունում ելույթ ունեցավ ավելի քան 100 մարզիկ, որոնց թվում էին նաեւ հավաքականի առաջատարները։

 

Եզրափակիչներն անցան հետաքրքիր ու գեղեցիկ պայքարում, որոնց արդյունքներով ձեւավորվելու է հավաքականն ու պատրաստվի հաջորդ տարվա մրցումներին։

 

Հայաստանի չեմպիոններ դարձան հետեւյալ ըմբիշները՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ), Հայկ Պապիկյան (79 կգ), Ռազմիկ Եփրեմյան (86 կգ), Կնյազ Իբոյան (92 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ) եւ Խաչատուր Խաչատրյան (125 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին