Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ընդհանուր առմամբ գոհ է մնացել Հայաստանի առաջնությունից։
Նրան հատկապես դուր են եկել այն պատանիների ելույթները, ովքեր առաջին անգամ էին ուժերը փորձում մեծահասակների պայքարում։
«77 կգ քաշային կարգում բացակայում էր Մալխաս Ամոյանը։ Այստեղ հանդես եկած ըմբիշները պատանիներ են, բայց 3-4 հոգի շատ լավ ելույթ ունեցավ։ Կարող ենք ասել, որ Ամոյանը լավ հետնորդներ ունի։ Նրանք կօգնեն մարզումների ժամանակ, Մալխասն էլ իր փորձով կնպաստի նրանց լավ ելույթներին»,-ասել է Բաբալարյանը։
Հայաստանի առաջնությունում հանդես է եկել մոտ 80 ըմբիշ, ելույթ են ունեցել նաեւ 2007 թվականին ծնված մարզիկները։
«Այդ տղաների 90 տոկոսը հավաքների է եղել մեզ հետ։ Բոլորի հետ էլ համագործակցում ենք ու անում ամեն ինչ, որ ավելի ուժեղանան եւ արդեն միջազգային մրցաշարերում հաղթողներ դառնան։ Հունվարին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքներով կսկսենք պատրաստվել 2025 թվականի մրցումներին»,- ավելացրել է մարզիչը։
Հայաստանի չեմպիոններ դարձել են Տիգրան Մինասյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: