Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) ըստ քաշային կարգերի հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի այս տարվա դասակարգման աղյուսակները:
Մինչեւ 55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը 4-րդն է, ոչ Օլիմպիական քաշային կարգերի Աշխարհի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը 3-րդն է մինչեւ 63 կգ քաշային կարգում:
Այս տարվա Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը 3-րդն է մինչեւ 77 կգ քաշային կարգում: Իսկ մինչեւ 97 կգ քաշային կարգում 2-րդն է Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Առաջին տեղում Օլիմպիական չեմպիոն Մոհամադհաջի Սարավին է, որին հայ ըմբիշը զիջել է Փարիզի խաղերի եզրափակչում:
Բոլոր քաշային կարգերի առաջին համարները ստանալու են 5000 դոլար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: