Նոյեմբեր 22, 2024
87 դիտում

Զինվորականների ԱԱ-ում հայ ըմբիշները նվաճել են եւս 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալներ


Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ

Լուսանկարը` ՊՆ


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ շարունակվել է զինվորականների Աշխարհի առաջնությունը:

Հայ ըմբիշներից եզրափակիչ էր անցել միայն Տիգրան Մինասյանը: Նա մինչեւ 55 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար պայքարում 1:9 հաշվով զիջել է Չոլ Ռո Յուին ու 2-րդ տեղը զբաղեցրել:

Հայաստանի հավաքականի մյուս մեդալները բրոնզե են եղել, պատվոհարթակի 3-րդ աստիճանին են կանգնել Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ)։

Առաջնության մեկնարկային օրը չեմպիոններ էին հռչակվել Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ) ու Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):

2-րդ տեղը զբաղեցրել էին Էլեն Բաբաջանյանը (53 կգ) եւ Սարգիս Բեգոյանը (61 կգ), իսկ 3-րդ՝ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) եւ Աշոտ Խաչատրյանը (77 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին