Նոյեմբերի 20-22-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է զինվորականների ըմբշամարտի Աշխարհի 37-րդ առաջնությունը։
Այսօր կայացել է մամուլի ասուլիս, որտեղ մրցումից ընդամենը մեկ օր առաջ հայտարարվել են Հայաստանի հավաքականների կազմերը։
Հայաստանի Զինված ուժերի ԳՇ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հայտնել է, կազմերն ընտրել է ոչ թե Հայաստանի ըմբաշամարտի ֆեդերացիան, այլ Պաշտպանության նախարարությունը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը գլխավորելու է Արմեն Բաբալարյանը։ Առաջնությունում հանդես կգան Տիգրան Մինասյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ):
Ազատ ոճայիններին կգլխավորի Ավետիք Վարդանյանը, իսկ ելույթ կունենան Արման Հարությունյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Արտավազդ Հարությունյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) եւ Հենրիկ Հայկյանը (120 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: