Նոյեմբեր 19, 2024
217 դիտում

Ամոյանն ու Հարությունյանը դժգոհ են, որ ուժեղ ըմբիշներին չեն ընդգրկել բանակայինների ԱԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 20-22-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է բանակայինների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն ու Եվրոպայի չեմպիոն եւ Աշխարհի 3-րդ մրցանակակիր Արսեն Հարությունյանն իրենց դժգոհությունն են հայտնել Հայաստանի հավաքականի կազմում չընդգրկվելու համար:

Նրանք այսպիսի բովանդակությամբ հայտարարություն են տարածել.

Լուսանկարը` Մեդիամաքս


«Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող բանակային Աշխարհի առաջնության։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին:

Խստորեն հետեւել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:

Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջեւ կանգնել:

Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է: Մեր աշխատանքն ու զոհողությունները մնում են անարդյունք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին