Մինչեւ 23 տարեկանների Աշխարհի առաջնության ավարտից հետո այսօր Տիրանայում պայքարի մեջ են մտել ոչ Օլիմպիական քաշային կարգերում հանդես եկող ըմբիշները:
Առաջինն աշխարհի առաջնությունում ելույթ են ունենում հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մանվել Խաչատրյանի (55 կգ) մրցակիցը 1/8 եզրափակչում թուրք Օմեր Հհալիս Ռեսեփն է, Կարեն Ասլանյանինը (63 կգ)՝ վրացի Լերի Աբուլաձեն:
Որակավորման փուլում Հայկ Մելիքյանը (72 կգ) հանդիպելու է Մերիժան Շերմախանբետի (Ղազախստան), իսկ Կարեն Խաչատրյանը (82 կգ)՝ ուզբեկ Ջալգասբեյ Բերդիմուրատովի հետ:
Ալբանիայում 12 քաշային կարգերում մեդալների համար պայքարելու են 300 ըմբիշներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: