Դեկտեմբեր 04, 2024
453 դիտում

Մ-23 տ. ԱԱ-ում այսօր պայքարի մեջ են մտնելու ազատ ոճի ըմբիշները


Լուսանկարը` UWW


Տիրանայում ընթացող մինչեւ 23 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնելու ազատ ոճի ըմբիշները:

Լեւիկ Միքայելյանը (61 կգ) որակավորման փուլում մրցելու է ամերիկացի Նիկոլաս Բուզակիսի, Նարեկ Հարությունյանը (74 կգ)՝ չեզոք դրոշի տակ հանդես եկող Նիկիտա Մայեւսկիի հետ:

Նույն փուլում Ռազմիկ Պապիկյանը (86 կգ) հանդիպելու է Սեսար Էստրադայի (Արգենտինա) հետ, Կնյազ Իբոյանը (92 կգ)՝ Իոն Դեմիանի (Մոլդովա), իսկ Լյովա Գեւորգյանը (125 կգ)՝ թուրք Հաքան Բույուկչինգիլի:

Մինչ այդ կայացած հունահռոմեականների ԱԱ-ում չեմպիոնի կոչումը նվաճել է Հայկ Խլոյանը (97 կգ), իսկ Շանթ Խաչատրյանը (72 կգ) դարձել արծաթե մեդալակիր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին