Դեկտեմբեր 04, 2024
535 դիտում

Հայաստանի հունահռոմեական ընտրանին Մ-23 տ․ ԱԱ-ի թիմային պայքարում 3-րդն է


Լուսանկարը` UWW


Տիրանայում ընթացող մինչեւ 23 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում հունահռոմեականներն ավարտել են ելույթները։

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը վաստակել է 93 միավոր եւ զբաղեցրել երրորդ հորիզոնականը։ Հայ հունահռոմեականներից չեմպիոնի կոչումը նվաճել էր Հայկ Խլոյանը (97 կգ), իսկ Շանթ Խաչատրյանը (72 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր։

Առաջին տեղում Իրանի հավաքականն է, իսկ երկրորդում՝ Վրաստանի։

Վաղվանից պայքարի են դուրս գալու ազատ ոճի ըմբիշները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին