Հոկտեմբեր 22, 2024
564 դիտում

Հայտնի են ՕԽ-2028-ի ըմբշամարտի վարկանշային մրցաշարերի անցկացման վայրերը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2025 թվականի Աշխարհի առաջնությունների ու վարկանշային շարքի մրցաշարերի օրացույցը։

Բացի այդ, UWW-ն ներկայացրել է նաեւ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարերի անցկացման վայրերը։ 2028 թվականին կկայանա երկու մրցաշար՝ Զագրեբում (Խորվաթիա) եւ Բուդապեշտում (Հունգարիա)։

2025 թվականի մեծահասակների Աշխարհի առաջնությունը եւս ընդունելու է Զագրեբը, այն կայանալու է սեպտեմբերի 13-21-ը։

Հաջորդ տարվա վարկանշային շարքում կկայանա չորս մրցաշար, որոնք կընդունեն Զագրեբը (փետրվարի 5-9), Տիրանան (փետրվարի 26-ից մարտի 2-ը), Ուլան Բատորը (մայիսի 29-ից հունիսի 1-ը) եւ Բուդապեշտը (հուլիսի 17-20)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին