Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը։
Հունահռոմեականների մինչեւ 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարել է Յուրիկ Հովեյանը։ Որոշիչ գոտեմարտում նա 2։1 հաշվով առավելության է հասել թուրք Էնես Յուլկուի նկատմամբ ու գրավել երրորդ հորիզոնականը։
Նույն փուլում գերծանր քաշային Արամայիս Հարությունյանը պարտություն է կրել։
Աշոտ Խաչատրյանը (72 կգ) երեկ տպավորիչ գոտեմարտեր է անցկացրել ու դուրս եկել ԱԱ-ի եզրափակիչ։ Այն կայանալու է այսօր, իսկ հայ ըմբիշի մրցակիցը Զաուր Բեսլեկոեւն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: