Իսպանական Պոնտեվեդրա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
Առաջինը պայքարի մեջ են մտել հունահռոմեականները։ Հայաստանի հավաքականից մեդալների համար պայքարելու հնարավորություն առաջին օրը նվաճել են երկու ըմբիշ։
Մինչեւ 63 կգ քաշային կարգում Յուրիկ Հովեյանը եւ 130 կգ-ում Արամայիս Հարությունյանը հաղթանակներ են տարել մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ պարտություններ են կրել։ Երրորդ տեղի համար գոտեմարտերում նրանց մրցակիցների անունները դեռ հայտնի չեն։
Այսօր ելույթները սկսելու են Արման Սուքիասյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (82 կգ) եւ Արշակ Գեղամյանը (97 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: