10 ըմբիշներ համալրել են Հայաստանի զինված ուժերի մարզական վաշտը:
Նրանց թվում են Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի քառակի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի 3-րդ մրցանակակիր Վազգեն Թեւանյանը, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը, Մ-23 տ. Աշխարհի արծաթե մեդալակիր Գեւորգ Թադեւոսյանը, Մ-20 տ. ԵԱ-ի փոխչեմպիոն ու ԱԱ-ի հաղթող Վիգեն Նազարյանը, Մ-23 տ. 2-րդ մրցանակակիր Մանվել Խնձրցյանը եւ ուրիշներ:
Ըմբշամարտի բանակայինների Աշխարհի առաջնությունը նոյեմբերի 18-24-ը կայանալու է հենց Երեւանում: Մարզական վաշտը համալրած բոլոր ըմբիշները մասնակցելու են այդ մրցաշարին, հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: