Հորդանանում ավարտված Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին հաջողվել է նվաճել ընդամենը 1 մեդալ:
Մինչեւ 60 կգ քաշային կարգում պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել Հայկ Ավանեսյանը: Նա բրոնզե մեդալի համար պայքարում 5:2 հաշվով ուժեղ է եղել բրիտանացի Դանուշ Ջովկարից:
Հունահռոմեականները նվաճել են 2 բրոնզե ու 1 արծաթե մեդալ: 2-րդ տեղն է զբաղեցրել Մարատ Աճեմյանը (45 կգ), իսկ Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) եւ Նարեկ Գրիգորյանը (65 կգ)՝ 3-րդ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: