Սեպտեմբերի 2-8-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կայանալիք ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու են նաեւ Հայաստանի հավաքականները:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է թիմերի կազմերը: Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ ազատ ոճի ընտրանու կազմում հայտավորված են Հայկո Գասպարյանը (57 կգ), Էդիկ Հարությունյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Վլադիմիր Ազարյանը (70 կգ), Սամվել Գեւորգյանը (74 կգ), Արեն Իսրայելյանը (79 կգ) եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):
Հունահռոմեականներն ամբողջական կազմով հանդես կգան՝ Արմեն Գեւորգյան (55 կգ), Արմեն Սուքիասյան (60 կգ), Յուրիկ Հովեյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Հենրիկ Գեւորգյան (77 կգ), Էրիկ Տեր-Մաթեւոսյան (82 կգ), Ռուբեն Գեւորգյան (87 կգ), Արշակ Գեղամյան (97 կգ) եւ Արամայիս Հարությունյան (130 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Մովսես Կարապետյանը:
Նարեկ Հարությունյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: