Դեկտեմբեր 21, 2024
418 դիտում

Մարատ Աճեմյանը Մ-17 տ. Աշխարհի առաջնության եզրափակչում է


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Ամմանում շարունակվող մինչեւ 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր եզրափակչի մեկ մասնակից ունի:

Մինչեւ 45 կգ քաշային կարգում Մարատ Աճեմյանը 3 հաղթանակ է տարել ու դուրս եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա 8:0 հաշվով ուժեղ է եղել ուզբեկ Ումիջոն Կարոմովից: Ոսկու համար հայ ըմբիշը երեկոյան կպայքարի չեզոք դրոշի տակ հանդես եկող Ասլանբեկ Կոստոեւի դեմ:

Լյովա Շուխյանը (92 կգ) կիսաեզրափակչում զիջել է ու բրոնզի համար կմրցի, իսկ Սարգիս Հարությունյանը (51 կգ) եւ Սամվել Տերտերյանը (71 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն:

Երեկ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) եւ Նարեկ Գրիգորյանը (65 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին