Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Ամմանում ընթացող մինչեւ 17 տարեկանների Աշխարհի առաջնությունում 2 բրոզնե մեդալ է նվաճել:
Մինչեւ 55 քաշային կարգում պավոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել Յուրիկ Մխիթարյանը: Նա 3-րդ տեղի համար պայքարում տուշեով ու շատ գեղեցիկ առավելության է հասել իրանցի Ամիրալի Հեյդարիի նկատմամբ:
Լուսանկարը` UWW
Մյուս բրոնզե մեդալը մինչեւ 65 կգ քաշային կարգում Նարեկ Գրիգորյանինն է: Նա էլ հավասար պայքարում ուժեղ է եղել ուզբեկ Ֆայոզբեկ Էշմիրզաեւից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: