Հորդանանի մայրաքաղաք Ամմանում շարունակվող մինչեւ 17 տարեկանների Աշխարհի առաջնությունում հայ հունահռոմեականներից երկուսը կպայքարեն բրոնզե մեդալների համար:
Մինչեւ 55 ու 65 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու Նարեկ Գրիգորյանը կգոտեմարտեն 3-րդ տեղի համար: Նրանց մրցակիցները հայտնի կդառնան սփոփիչ գոտեմարտերից հետո:
Մարտին Մանջիկյանը (48 կգ) Նիկոլայ Կրիստովի դեմ սփոփիչ հանդիպում կանցկացնի եւ հաղթելու դեպքում եւս կպայքարի բրոնզի համար:
Այսօր գորգ դուրս կգան մյուս հունահռոմեականները՝ Մարատ Աճեմյանը (45 կգ), Սարգիս Հարությունյանը (51 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ), Սամվել Տերտերյանը (71 կգ) եւ Լյովա Շուխյանը (92 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: