Դեկտեմբեր 21, 2024
553 դիտում

Գասպար Տերտերյանը Մ-20 տ. Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Նովի Սադում շարունակվող մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հերթական մեդալն է նվաճել հունահռոմեականների պայքարում:

Մինչեւ 67 կգ քաշային կարգում եզրափակիչ հասած Գասպար Տերտերյանը հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող Հրայր Հովհաննիսյանին ու զիջել 3:4 հաշվով՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (82 կգ) բրոնզի համար պայքարում ուժեղ է եղել խորվաթ Անտոնիո Լուկաչից: Ավելի վաղ պատվոհարթակի 3-րդ աստիճանին էր կանգնել Յուրի Հովեյանը (63 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին