Դեկտեմբեր 21, 2024
313 դիտում

Յուրիկ Հովեյանը դարձել է Մ-20 տ․ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` UWW


Սերբիայի Նովի Սադում ընթացող ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը։

Հունահռոմեականների պայքարի մինչեւ 63 կգ քաշային կարգում երրորդ տեղը գրավել է Յուրիկ Հովեյանը։ Նա մեդալային գոտեմարտում 14։4 հաշվով ուժեղ է եղել Թուրքիայի ներկայացուցիչ Էնես Ուլկուից։

Այսօր չեմպիոնի կոչման համար կպայքարի Գասպար Տերտերյանը (67 կգ), իսկ բրոնզե մեդալակրի՝ Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (82 կգ), Արշակ Գեղամյանը (97 կգ) կանցկացնի սփոփիչ գոտեմարտ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին