Նովի Սադում ավարտին մոտեցող Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ընտրանու կազմում չեմպիոն է դարձել Գագիկ Ղազարյանը։
Նա մինչեւ 55 կգ քաշային կարգի եզրափակչում 9:3 հաշվով գերազանզել է ռուս Բաիսանգուր Օսմաեւին։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արմեն Պապիկյանը (48 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ) եւ Սահակ Հովհաննիսյանը (80 կգ), որը համառ պայքարարում հաղթել է ադրբեջանցի Մահամադ Աբազադային։
Մինչեւ 45 ու 51 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը եւ Աշոտ Գյուլնազարյանը նույնպես պայքարելու են 3-րդ տեղի համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: