Հոկտեմբեր 18, 2024
1039 դիտում

Բենուր Փաշայանի հուշամրցաշարում ոսկե մեդալակիր են դարձել 5 հայ հունահռոմեականներ


Լուսանկարը` UWW


«Դինամո» մարզադահլիճում կայացած Աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան 5-րդ հուշամրցաշարում հայ հունահռոմեականները 5 ոսկե մեդալ են նվաճել։

Նրանցից երկուսը Հայաստանի Օլիմպիական հավաքականի անդամներ Սլավիկ Գալստյանն (67 կգ) ու Մալխաս Ամոյանն (77 կգ) են, որոնք համապատասխանաբար 8:0 եւ 4:0 հաշվով ուժեղ են եղել իրանցի մրցակիցներից։

 

Մրցաշարի հաղթողներ են դարձել նաեւ Կարեն Ասլանյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (72 կգ) եւ Վիգեն Նազարյանը (87 կգ)։

 

Գեւորգ Ղարիբյանն (60 կգ) ու Շանթ Խաչատրյանն (72 կգ) էլ բավարարվել են արծաթե մեդալներով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին