Հոկտեմբեր 18, 2024
56 դիտում

Հայտնի են Golden Boy մրցանակին հավակնող ֆուտբոլիստների անունները


Լուսանկարը` FC Barcelona


Հայտնի են Golden Boy մրցանակին հավակնող մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների անունները։

Մրցանակը, որն ամեն տարի շնորհում է իտալական Tuttosport-ը, հանձնվում է 2003 թվականից։ Նախորդ տարի մրցանակին արժանացել է Ջուդ Բելինգհեմը։

Այժմ մրցանակին հավակնում է 25 ֆուտբոլիստ։ Լամին Յամալ («Բարսելոնա»), Ժոաո Նեվեշ (ՊՍԺ), Վառեն Զաիր-Էմրի (ՊՍԺ), Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Պաու Կուբարսի («Բարսելոնա»), Սավիո («Մանչեսթեր Սիթի»), Ռիկո Լեւիս («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Պավլովիչ («Բավարիա»), Քոբի Մեյնու («Մանչեսթեր Յունայթեդ»), Յորել Հատո («Այաքս»), Լենան Յորո («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջեյմի Գիտենս («Բորուսիա»), Քենան Յիլդիզ («Յուվենթուս»), Քրիստիան Մոսկերա («Վալենսիա»), Ադամ Ուորթոն («Քրսթալ Փալաս»), Արդա Գյուլեր («Ռեալ»), Մատիս Թել («Բավարիա»), Դեսիրե Դուե (ՊՍԺ), Օսկար Գլուխ («Պորտու»), Ուիլսոն Օբերթ («Տոտենհեմ»), Էնդրիկ («Ռեալ»), Սամուել Մբանգուլա («Յուվենթուս»), Անրեաս Շելդերուպ («Բենֆիկա») եւ Էլիս Բեն Սեղիր («Մոնակո»)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին