Հոկտեմբեր 18, 2024
66 դիտում

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Քրիշտիանու Ռոնալդուն է


Լուսանկարը` Seleções de Portugal


Forbes պարբերականը հրապարակել է այս տարվա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների անունները:

Աղյուսակը գլխավորում է Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ Նասր»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 285 մլն դոլար:

Արգենտինայի ընտրանու եւ «Ինտեր Մայամի»-ի հարձակվող Լեո Մեսսին 2-րդն է 135 մլն-ով: Եռյակը եզրափակում է Բրազիլիայի եւ «Ալ Հիլալ»-ի ֆուտբոլիստ Նեյմարը՝ 110 մլն:

Լավագույն տասնյակում են նաեւ Կարիմ Բենզեման («Ալ Իթիհադ», 104 մլն), Կիլիան Մբապեն («Ռեալ», 90 մլն), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», 60 մլն), Վինիսիուսը  («Ռեալ», 55 մլն), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», 53 մլն), Սադիո Մանեն  («Ալ Նասր», 52 մլն) եւ Քեւին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», 39 մլն):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին