Հոկտեմբեր 18, 2024
763 դիտում

Այսօր Երեւանում կմեկնարկի Բենուր Փաշայանի 5-րդ հուշամրցաշարը


Լուսանկարը` UWW


Մայիսի 31-ից հունիսի 1-ը «Դինամո» մարզադահլիճում կայանալու է Աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը։

Ելույթ են ունենալու Հայաստանի բոլոր առաջատար ըմբիշները, այդ թվում՝ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած Սլավիկ Գալստյանն (67 կգ) ու Մալխաս Ամոյանը (77 կգ): Օլիմպիական հավաքականի մյուս մասնակիցը՝ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), մրցաշարը բաց կթողնի:

Հուշամրցաշարում ուժերն են չափելու ըմբիշներ Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Ռուսաստանից եւ Բելառուսից: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմելու է 12 հազ. դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին