Հոկտեմբեր 18, 2024
1375 դիտում

Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը հանդես կգա 5 ըմբիշով


Լուսանկարը` UWW


Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 3 հունահռոմեական եւ 2 ազատ ոճի ըմբիշ:

Ստամբուլում ավարտված վերջին վարկանշային մրցաշարում Հայաստանի հավաքականները չեն կարողացել ուղեգիր նվաճել: Հունահռոմեականների անհաջող ելույթից հետո ուղեգրեր ապահովել չեն կարողացել նաեւ ազատ ոճայինները:

Մրցաշարին մասնակցած 4 ըմբիշներից 3-ը՝ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) պարտվել են մեկնարկում:

Միայն մեկ հաղթանակ է տարել Լյովա Գեւորգյանը (125 կգ), նա նաեւ հնարավորություն է ունեցել սփոփիչ գոտեմարտ անցկացնել ու պայքարել 3-րդ տեղի համար, սակայն զիջել է:

Այսպիսով՝ ամռանը Փարիզում ելույթ են ունենալու Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանն ու Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին