Հոկտեմբեր 18, 2024
2441 դիտում

Հունահռոմեական ըմբիշները Ստամբուլում չեն կարողացել Օլիմպիական ուղեգրեր նվաճել


Լուսանկարը` UWW


Ստամբուլում մեկնարկած ըմբշամարտի վարկանշային մրցաշարում հայ հունահռոմեականներին չի հաջողվել Օլիմպիական ուղեգրեր նվաճել:

Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) հենց մեկնարկային գոտեմարտում 1:8 հաշվով զիջել է կորեացի Կիմ Դահյունին: Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) նախ 10:0 հաշվով գերազանցել է իտալացի Միրկո Մինգուչիին, ապա 4:5 հաշվով պարտվել վրացի Լաշա Գոբաձեին:

Դավիթ Օվասափյանն (130 կգ) էլ մեկնարկում 0:2 հաշվով զիջել է Մանտաս Կնիստաուտասին (Լիտվա):

Հայաստանի հունահռոմեական ընտրանու կազմում Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցեն Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Վաղվանից Ստամբուլում պայքարի մեջ են մտնելու ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գեւորգյանը (125 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին