Հոկտեմբեր 18, 2024
2524 դիտում

Կուրղինյանը Ստամբուլում Օլիմպիական ուղեգիր նվաճելը չափազանց դժվար է համարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 9-13-ը Ստամբուլում կայանալիք վերջին վարկանշային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցելու է 4 ըմբիշով:

Ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Mediamax Sport-ին ասել է, որ հանդես են գալու Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գեւորգյանը (125 կգ):

«Մեզ բավական թեժ ու լարված մրցակցություն է սպասվում: Քանի որ ուղեգրերի համար պայքարելու վերջին հնարավորությունն է, բոլորն էլ ձգտելու են անել իրենց առավելագույնը: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ անակնկալները բազմաթիվ են լինում, քանի որ մարզիկները շատ են լարվում ու նյարդայնանում: Բազմաթիվ տիտղոսակիր ըմբիշներ, այդ թվում Եվրոպայի գործող չեմպիոններ, դեռ ուղեգրեր չունեն: Գաղտնիք չէ, որ մեր ներկայացրած քաշային կարգերում ԵԱ-ի լավագույն եռյակում նույնիսկ տեղ չենք զբաղեցրել, իսկ Ստամբուլում վարկանիշ ապահովելու է լավագույն 3-րդ տեղի հաղթողը: Որքան էլ բարդ լինի, կանենք հնարավորը լավ հանդես գալու համար»,- ասել է Կուրղինյանը:

Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն Արսեն Հարությունյանն (57 կգ) ու Վազգեն Թեւանյանը (65 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին