Ապրիլ 17, 2024
955 դիտում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ԵԱ-ի թիմային պայքարում 4-րդն է


Լուսանկարը` UWW


Բուխարեստը երեկ հրաժեշտ տվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը։

Մրցումային օրը փակեցին ազատ ոճի ըմբիշները։ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ընտրանին ԵԱ-ում ունեցավ երեք մեդալ։ Չեմպիոններ հռչակվեցին Արսեն Հարությունյանը եւ Արման Անդրեասյանը, բրոնզե մեդալակիր՝ Մեժլում Մեժլումյանը։

Թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 71 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Առաջին տեղում Թուրքիան է, երկրորդում՝ Վրաստանը, իսկ երրորդում՝ Ադրբեջանը։

Ընդհանուր պայքարում Հայաստանի թիմը կրկին չորրորդ տեղն է գրավել՝ 6 մեդալով։ Ավելի վաղ հունահռոմեականներից չեմպիոններ դարձել էին Մալխաս Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը, բրոնզե պարգեւի էր արժանացել Մանվել Խաչատրյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին